Ռուսաստանն ու Հայաստանը հասել են ռազմավարական գործակցության շուրջ պայմանավորվածությունների գործնական իրացման բոլոր ոլորտներում` քաղաքականության, անվտանգության ապահովման եւ տնտեսական: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Կասյանովը` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը: Ռուսաստանի վարչապետը նշել է, որ վերջին ժամանակներս ամրապնդվում են կապերը Հայաստանի եւ Ռուսաստանի ձեռնարկությունների միջեւ` ընդգծելով, որ այդպիսով ստեղծվում են փոխգործակցության նոր ձեւեր: Նրա կարծիքով` երկու երկրների տնտեսական փոխծգործակցության հետագա զարգացման ընթացքում շեշտը պետք է դնել հատկապես այդ ձեւերի վրա, որպեսզի օգտագործել արդյունաբերության հնարավորությունները ի օգուտ Ռուսաստանի եւ Հայաստանի կայուն զարգացման: