AM
1 Օգոստոս 2013 - 08:24 AMT

Հ.Մ.Ը.Մ. վոլեյբոլի կանանց մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի թիմը

Երևանում շարունակվում են ընթանալ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության 9-րդ մարզախաղերը: Այսօր հայտնի է դարձել վոլեյբոլի կանանց մրցաշարի հաղթող թիմի անունը: Եզրափակիչ հանդիպման ժամանակ Հայաստանի կանանց թիմը հաղթանակ է տարել Արևելյան ԱՄՆ-ի նկատմամբ` 3:0 ընդհանուր հաշվով:

Մարզախաղերի մյուս եզրափակիչները կկայանան օգոստոսի 2-ին և 3-ին, իսկ փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 3-ին:

Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը քառամյա պարբերականությամբ կազմակերպում է համահայկական միջոցառումներ, համա- Հ.Մ.Ը.Մ.ական սկաուտական բանակումներ և համա-Հ.Մ.Ը.Մ.ական մարզախաղեր։ Երևանն արդեն 2– րդ անգամն է ընդունում մարզախաղերը, առաջին անգամ խաղերը Հայաստանում կայացել են 2009 թվականին: