Մարտի 6-ին Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն ընդունել է Կոնսորցիումի նախաձեռնության` ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման գծով միջազգային կազմկերպության պատվիրակությանը գործադիր կոմիտեի ղեկավար, Կովկասյան ծրագրի համատնօրեն Ջոնաթան Կոենի գլխավորությամբ: Հանդիպման մասնակիցները քննարկեցին Կոնսորցիումի ներկայացուցիչների Ղարաբաղ կատարած այցի արդյունքերը` շեշտադրելով «Ակորդ» հանդեսի ղարաբաղյան խնդրին նվիրված 17-րդ համարի շնորհանդեսը: Զրուցակիցները նշեցին Կոնսորցիումի եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նկատել է, որ ղարաբաղյան կողմի համաձայնությունը Կոնսորցիումի այցի շրջանակներում ընդունել Ադրբեջանի ներկայացուցչին բարի կամքի դրսեւորում է, եւ ԼՂՀ իշխանությունները պատասխան քայլեր են ակնկալում Բաքվից` ԼՂՀ հետ կապերի հաստատման առումով: Ավելի վաղ Կոնսորցիումի պատվիրակությունը հանդիպել էր ԼՂՀ օրենսդիր եւ գտործադիր իշխանության ներկայացուցիչների հետ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:






