Ադրբեջանի կառավարությունը նախնական համաձայնության է հասել Թուրքիայի հետ` գլխավոր հյուպատոսության շենքի կառուցման համար միջոցներ տրամադրելու վերաբերյալ: Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության համար կտրամադրվի քաղաքի կենտրոնական հատվածի կառույցներից մեկը: Այստեղ գտնվում է նաեւ նահանգապետի նստավայրը: Շինությունը երկար ժամանակ գտնվել է Թուրքիայի առողջապահության նախարարության հովանու ներքո եւ վերանորոգման կարիք ունի: Առաջիկա օրերեին շինության ձեռքբերման գործընթացին կտրվի պաշտոնական բնույթ: Կարսի ադրբեջանական հյուպատոսությունը գոյություն ունի 2004 թվականից, եւ մինչ այժմ գործում էր առանձնատներից մեկում, հայտնում է «Թրենդ» գործակալությունը` հղվելով Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Հասան Զեյնալովին:






