AM
9 Մարտ 2006 - 12:46 AMT

Վաշինգտոնում ավարտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահների հանդիպումը

Վաշինգտոնում ավարտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մաննի(ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի(Ռուսաստան), Բերնար Ֆասյեի(Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրշիկի անձնական ներկայացուցչի հանդիպումը: Հանդիպման ժամանակ վերլուծել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ռամբուեյի հանդիպամ արդյունքները եւ նշվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ուղղված հետագա քայլերը: Հանդիպումը տեւել է 3 օր, հանդիպմանը քննարկված հարցերի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չի արվում: Ինչպես հայտարարվել է, քննարկումների արդյունքների, հետագա քայլերի վերաբերյալ պաշտոնական Երեւանին, Բաքվին եւ Վիեննային կհայատնվի հավելյալ: Ամերիկյան համանախագահ Ս. Մաննի խոսքերով, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի հետ համատեղ Հայաստան եւ Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ նրանք կտեղեկացնեն երկու երկրների նախագահներին Վաշինգտոնի հանդիպմանը քննարկված հարցերի մասին, հայտնում է ԱՊԱ-ն: