AM
9 Մարտ 2006 - 13:10 AMT

Հարավային Կովկասում ԵՄ նոր հատուկ ներկայացուցիչը կայցելի Բաքու

Մարտի 15-17 Բաքու կայցելի Հարավային Կովկասում Եվրամիության նոր հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Այդ մասին հայտարարել է Բելգիայում Ադրբեջանի դեսպան Արիֆ Մամեդովը: Նրա խոսքերով, այցի ընթացքում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կունենա ծանուցողական հանդիպումներ Ադրբեջանի տարբեր նախարարություններում եւ գերատեսչություններում: Հանադիպումների ընթացքում կքքնարկվեն Ադրբեջանի եւ ԵՄ հետագա համագործակցությունը, ԵՄ նախաձեռնությունը Նոր հարեւանության քաղաքականության շրջանականերում: Հիշեցնենք, որ Պիտեր Սեմնեբին այդ պաշտոնում փոխարինել է Հեյքե Տալվիտիեին, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: