ԱՄՆ նախագահ Բուշի ներկայացրած Առեւտրրի քաղաքականության տարեկան զեկույցում նշվել է, որ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության մի շարք ոլորտներում գրանցվել է առաջընթաց, հայտնել է ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը: «Մենք ուրախ ենք ամերիկահայկական տնտեսական կապերում տեղի ունեցող առաջընթացը արտացոլվել է նախագահի տարեկան զեկույցում,- ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը,- Մենք ամեն ինչ անելու ենք, որ առաջիկա ամիսներին զարգացնենք այս հաջողությունը եւ ստորագրվեն երկու պայմանագրերը, որոնք առնչվում են կրկնակի հարկման վերացմանը եւ այն մարդկանց սոցիալական ապահովության վճարումներին, ովքեր աշխատում են միաժամանակ ԱՄՆ-ում եւ Հայաստանում»,-նշել է նա:






