AM
9 Մարտ 2006 - 14:36 AMT

Ձյան մեծ զանգվածակույտերի էջքի վտանգի պատճառով սահմանափակվել է Ախալցխա-Նինոցմինդա ճանապարհի երթեւեկությունը

Գուդարի-Կոբի Վրացական ռազմական ճանապարհի վրա արգելվել է ամեն տեսակի մեքենաների երթեւեկույթունը ձյան մեծ զանգվածակույտերի էջքի վտանգի պատճառով: Ինչպես հայտնել են ավտոմեքենաների ճանապարհների դեպարտամենտում, առատ ձյունատեղումների պատճառով սահմանփակվել է կցասայլերով, կիսակցասայլերով մեքենաների, ինչպես նաեւ ավելի քան 30 հոգանոց ուղեվորատրանսպորտի երթեւեկությունը Ախալցխա-Նինոցմինդա ճանապարհին` Վրաստանի եւ Հայաստանի պետական սահմանի մոտ: Ըստ օդերեւութաբանների, այսպիսի իրադրությունը կձգվի երկու օրից ոչ ավել, հայտնում է Փրայմ-Նյուզը: