Վրաց իշխանությունների ներկա քաղաքականության շարունակության դեպքում 30 տարի հետո Վարաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջանում հայկական բնակչություն չի մնա: Այդ մասին հայտարարեց «Հզոր հայրենիք» կուսակցության կենտրոնական վարչության անդամ Շիրակ Թորոսյանն «Ջավախքի հայաթափման սպառնալիքը: Երիտասարդության հիմնախնդիրները Ջավախքում» թեմայով քննարկման ժամանակ: Նրա խոսքերով, ներկայումս Ջավախքում ապրում է 100 հազ. հայ, որը կազմում է շրջանի բնակչության 95 տոկոսը: Ընդ որում, 32 տոկոսը կազմում են 16-35 տարեկան երիտասարդները: Նա նաեւ ընդգծեց, որ դրանց ընդամենաը 7 տոկոսն է աշխատում, մնացած հայ բնակչությունը աշխատազուրկ են: Ինչպես նշեց Շ. Թորոսյանը Հայ բնակչությա համար անտանելի պայամններ են ստեղծած ոչ միայն կրթության եւ մշակույթի բնագավառում, այնպես էլ քաղաքանության մեջ: «Ջավախքում չկան մշակութային կենտրոններ, չկան սպորտային համալիրներ, ստեղծվում է անվստահության մթնոլորտ ինչպես Ջավախքի հայ բանկչության եւ իշխանությունների, այնպես եւ վրաց եւ հայ ժողովուրդների միջեւ»:
Քննարկման մասնակիցները հանգեցին այն եզրակացությանը, որ Ջավախքի խնդրի լուծման համր պետք է օրենսդրական հիմք գտնել: Այս հարցում կա օրենսդրական ենթատեքստ, որը պետք է կարգավորել վրաց խորհրդարանի հայ պատգամովերների միջոցով: «Առաջ քաշված հարցերից շատերը կարելի է լուծել օրնսդրական ճանապարհով, միայն պետք է օգտագործել բոլոր հնարավոր մեխանիզմները: Վրացական խորհրդարանի հայ պատգամվորների միջոցով կարելի է լուծել տարածաշրջանի կարգավիճակին, պատմությանը, պետական կառուցվածքին վերաբերող խնդիրը»,- հայտարարել է Հայաստանի Սահմանդրական դատարանի աշխատակազմի ղեկավար Անուշավան Հակոբյանը:
Իր հերթին,Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության ղեկավար Հարություն Առաքելյանը հայտարարեց, որ վրացական իշխանությոնների վերաբերմունքը Ջավախքի երիտասարդությանը արտացոլում է Վրաստանի բոլոր հայերի նկատմամբ վերաբերմունքը: Առաքելյանը զարմացած էր, որ Հայաստանի հանրությունը միայն հիմա է ուշադրություն դարձնում այդ շարջանում տիրող իրավիճակին, ինչը կարող է Վրաստանի հայկական համայնքի կորստի պատճառ դառնալ: «Պետք է խուսափել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ծագող անհամաձայնություններից, որ որոշակի երրորդ ուժեր փորձում են անել Ջավախքի խնդրի միջոցով»,- հայտարարել է ՀՌԱԿ-ի ղեկավարը: Նա, մասնավորապես, առաջարկեց կազմակերպել Ջավախքի երիտասարդության այցը Հայաստան` հայրենիքի մշակույթին ծանոթնալու համար:






