Երևանում ավարտվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի 100- ամյակին նվիրված սամբոյի պատանեկան միջազգային 4-րդ հուշամրցաշարը:
Այս տարի հուշամրցաշարին մասնակցել են Վրաստանի, Լիտվայի, Հունաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, ԼՂՀ-ի և Հայաստանի պատանի մարզիկներ:
Տղաների 9 քաշային կարերում հաղթողներ են դարձել Վրաստանի, Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի սամբիստները: Իսկ աղջիկներ 5 քաշում հավասարը չեն ունեցել Հայաստանի, Ռումինիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները:






