«Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը վերլուծել է «Չերնոմորեցի» հետ հանդիպումը, որում դոնեցկյան ակումբը զիջել է 0:1 հաշվով:
«Մենք լավ պահեր ունեինք դարպասը գրավելու համար, բայց պարտվեցինք: Մեր խաղում սխալներ կան, որոնք պետք է վերացնել: Իմ թիմակիցները պայքարեցին մինչև վերջ: Չստացվեց միայն գոլ խփել: Իսկ հաղթելու համար պետք է գոլեր խփել և անառիկ պահել սեփական դարպասը»,- Մկրտչյանի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Լիգա Եվրոպայում «Կուկեսի» հետ պատասխան խաղում Մկրտչյանը հույս ունի, որ կկարողանան ուրախացնել իրենց երկրպագուներին:
«Հիմա պետք է մոռանալ պարտություններն ու վերլուծել սխալները: Ալբանիայում կացացած առաջին խաղում մենք զիջել ենք 0:2 հաշվով, բայց պետք է հավատանք սեփական ուժերին մինչև վերջ»,- ավելացրել է նա:






