Վանաձորում կայացել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Ելույթ են ունեցել 10 երկրների 140 մարզիկներ:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկած 35 ըմբիշներից մեդալներ են նվաճել հինգը: Մինչև 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ են դարձել Միհրան Ջաբուրյանն ու Օհան Գիքինյանը, Աշոտ Տերտերյանը նվաճել է մինչև 60 կգ քաշային կարգի հաղթողի կոչումը: Բրոնզե մեդալ է նվաճել նաև Նարեկ Սիրունյանը (66 կգ), իսկ Էդգար Ենոքյանը (96 կգ) բավարարվել է արծաթե մեդալով:
Այս մրցաշարն ընտրական է Հայաստանի ազատ ոճի հավաքականի համար, դրանից հետո գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը կնշի այն մարզիկների անունները, որոնք ելույթ կունենան Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը:






