AM
5 Օգոստոս 2013 - 09:24 AMT

Ալբանիայի հետ ընկերական խաղին կնախապատրաստվեն 23 հայ ֆուտբոլիստներ

Օգոստոսի 14-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի է ունենալու Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Օգոստոսի 10-ից Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մեկնարկող ուսումնամարզական հավաքով նախապատրաստվելու է այդ հանդիպմանը:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է ազգային հավաքականի ընդլայնված կազմը, որը պետք է նախապատրաստվի հանդիպմանը:

Հավաքական են հրավիրվել հետևյալ խաղացողները` դարպասապահներ` Ռոման Բերեզովսկի, Գևորգ Կասպարով, Արթուր Հարությունյան և Գոռ Մանուկյան, պաշտպաններ` Ռոբերտ Արզումանյան, Վալերի Ալեքսանյան, Հրայր Մկոյան, Արտյոմ Խաչատուրով, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Լևոն Հայրապետյան և Արթուր Ավագյան:

Կիսապաշտպաններից հանդես կգան Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը, Հենրիխ Մխիթարյանը, Դավիթ Մանոյանը, Գևորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելին, Արաս Օզբիլիսը, Էդգար Մանուչարյանը, Նորայր Ասլանյանը, Կարեն Մուրադյանը և Վարդգես Սաթումյանը, իսկ հարձակվողներից` Յուրա Մովսիսյանը, Արթուր Սարկիսովը, Միխաիլ Մարկոսովը, Սարգիս Ադամյանը և Աղվան Պապիկյանը:

Նշված խաղացողներից մի քանիսը կմասնակցեն նաև օգոստոսի 11-ին կայանալիք Եվրոպայի Մ-21 առաջնության Ղազախստան-Հայաստան ընտրական հանդիպմանը, որից հետո կմիանան ազգային հավաքականին Ալբանիայում: Հրավիրված 29 ֆուտբոլիստներից Ալբանիայի ազգային հավաքականի հետ հանդիպմանը պատրաստվելու համար կընտրվեն 23 խաղացողներ: