AM
5 Օգոստոս 2013 - 09:33 AMT

Հայաստանի հավաքականը Ալբանիա կմեկնի օգոստոսի 13-ին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է օգոստոսի 10-ից մեկնարկող մարզական հավաքի ծրագիրը:

Թիմը կհանգրվանի Ֆուտբոլի ակադեմիայում: Նույն օրը երեկոյան ֆուտբոլիստները Կանցկացնեն առաջին մարզումը:

Մարզումներ կլինեն նաև օգոստոսի 11-ին և 12-ին: Մեկ օր անց հայկական պատվիրակությունը կմեկնի Ալբանիա, որտեղ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին կանցկացնի վերջին մարզումը:

Օգոստոսի 14-ին՝ ժամը 22:45-ին, Տիրանայի «Քեմալ Սթաֆա» մարզադաշտում տեղի կունենա Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպումը, տեղեկացնում է ՀՖՖ-ն: