AM
10 Մարտ 2006 - 11:36 AMT

Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ հպման գծի դիտարկումը անցել է առանց խախտումների

Մարտի 10-ին, ըստ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ նախօրոք համաձայնության,
ԵԱՀԿ առաքելությունն անցկացրել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի հպման գծի /ԼՂՀ Մարտակերտի շրջանի Տալիշ բնակավայրից դեպի արեւելք/ հերթական դիտարկումը: Ինչպես հայտնում են ԼՂՀ ԱԳՆ-ում, ղարաբաղյան կողմից դիտումները անցկացնում էին ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսը(Վենգրիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն(Չեխիա): Դիտարկումն անցել է հաստատված ժամանակացույցին համապատասխան, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն գրանցվել: Առաքելությունը ղարաբաղյան կողմից ուղեկցում էին ԼՂՀ պաշտպանության եւ արտաքին գործոց նախարարությունների ներկայացուցիչները: