Հայաստանի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակը, որոնք պետք է նախապատրաստվեն օգոստոսի 11-ին կայանալիք Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստանի հետ խաղին:
Դարպասապահներ` Գոռ Մանուկյան, Արսեն Բեգլարյան և Արթուր Թորոյան:
Պաշտպաններն են` Վասպուրակ Մինասյան, Տարոն Ոսկանյան, Արամ Շախնազարյան, Վարազդատ Հարոյան, Գրիգոր Հովհաննիսյան, Արման Հովհաննիսյան և Դավիթ Մարիկյան:
Կիսապաշտպանական գծում ընդգրկվել են` Վահագն Այվազյանը, Ղուկաս Պողոսյանը, Աշոտ Սարդարյանը, Աղվան Պապիկյանը, Սարգիս Շահինյանը, Դավիթ Հակոբյանը, Անդրանիկ Քոչարյանը, Կարեն Մուրադյանը, Նարեկ Գյոզալյանը, Գագիկ Պողոսյանը և Գոռ Մալաքյանը:
Հարձակվողներ` Վիուլեն Այվազյան, Սարգիս Ադամյան և Սարգիս Բալոյան:






