AM
5 Օգոստոս 2013 - 13:10 AMT

Հայաստանի Մ-21 տ. հավաքականը Ղազախստանի հետ խաղից առաջ կանցկացնի մեկ բաց մարզում

Հայաստանի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է Մ-21 տարեկանների հավաքականի մարզական հավաքի ծրագիրը:

Օգոստոսի 6-ին տեղի կունենա հավաքականի «բաց» մարզումը, իսկ օգոստոսի 7-ին կկայանա երկու փակ մարզում:

Օգոստոսի 8-ին Հայաստանի Մ-21 հավաքականը կմեկնի Ղազախստան, որտեղ օգոստոսի 11-ին «Աստանա Արենա» մարզադաշտում 2015 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում կմրցի Ղազախստանի Մ-21 տ. հավաքականի հետ: