Հայկական կողմի կարծիքը աjն կապակցությամբ, որ Վրաստանը հետաքրքրված է Ջավախքի հայաթափության մեջ, սխալ է: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչելաձեն: Նա ընդգծել է, որ Սամցխե-Ջավախք շրջանը հանդիսանում է Վրաստանի հայաբնակ շրջան եւ այլ տեսանկյուններից այն չի կարելի դիտարկել: «Մենք կիսում ենք հայկական կողմի անհանգստությունը եւ գտնում ենք, որ այն օրինական է: Վրաստանը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի շրջաններին, այդ թվում եւ Սամցխե-Ջավախքին»,- նշել է Գաչեչիլաձեն:
Ինչպես նշել է դեսպանը, վրացական կառավարությունը Սամցխե-Ջավախքի բնակչության պես հետաքրքրված է աշխատատեղեր ստեղծելու մեջ, սակայն խոսել այդ մասին ադմինիստարատիվ մեթոդներով, անընդունելի է: «Այսօր կապիըալը գնում է այնտեղ, որտեղ շահույթ եւ հեռանկար կա: Մենք այդպիսի պայմաններ պետք է ստեղծենք Սամցխե-Ջավախքում, որպեսզի ներդնումներ եւ մաքուր գործարարություն ապահովենք », հայտարարել է դեսպանը, հաղորդում է Apsny.Ge:






