AM
11 Մարտ 2006 - 08:44 AMT

Վրաստանի հայերը խնդրում են Միխաիլ Սահակաշվիլիին անձամբ հետեւել Ծալկայի միջադեպի հետաքննությանը

Բազմազգ Վրաստան համաքաղաքացիական շարժումը եւ Վրաստանի հայերի «Նոր սերունդ» միությունը դիմել են Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին խնդրելով անձամբ հետեւել Ծալկայում հայերի վրա հարձակման միջադեպի հետաքննության ընթացքին: Ինչպես հայտնեցին PanARMENIAN.Net-ին «Բազմազգ Վրաստան համաքաղաքացիական շարժում» միության մամլո ծառայությունից, համապատասխան նամակ կուղարկվի Վրաստանի ներքին գործերի նախարարություն: Բացի այդ, ոչ կառավարական «Բազմազգ Վրաստան» եւ «Նոր սերունդ» կազմակերպությունները պահանջում են ամենաշուտափույթ կերպով բացահայտել հայերի խմբի վրա հարձակման եւ սպանության գործը, գտնել մեղավորներին, պատժել նրանց, ինչպես նաեւ թույլ տալ մասնակցել իրենց ներկայացուցիչներին հետաքննության ընթացքին :

Հիշեցնենք, որ մարտի 9-ին, Ծալկայում ազգային պատկանելության հողի վրա կատարվել էր միջադեպ` հայ եւ վրացի երիտասրդների` Վրաստանի քաղաքացիների միջեւ: Ձեռնամարտի արդյունքում հայերից մեկը` 25-ամյա Գեւորգ Գեւորգյանը մահացել է, չորսը ծանր մարմնական վնասվածքներ են ստացել: Վերջիններիցս մեկը` Կարեն Բալոյանը, ծանր վիճակում տեղափոխվել է Թբիլիսիի առաջին կլինիկական հիվանդանոց: Տուժածների խոսքերով, 14 հայ երիտասարդների վրա հարձակվել են, երբ նրանք նստում էին մեքենաները: Հարձակվողները բացել են ավտոմեքենայի դուռը եւ առանց որեւէ դրդապատճառի կտրել են Գեւորգ Գեւորգյանի վիզը: Զինված հանցագործները դանակներով նաեւ ծաներ մարմնական վնասվածքներ են հասցրել այտեղ գտնվող մյուս հայազգի երիտասարդներին: Տուժածները հայտարարում են, որ հարձակվողներից շատերը միմյանց հետ խոսում էին սվանի բարբառով եւ լրիվ անծանոթ էին, եւ Ծալկայում նարանց միչ այդ ոչ ոք չէր տեսել: Բացի այդ, զինված հարձակման պատճառը հայտնի չէ, քանի որ նույնիսկ խոսել նրանց հետ չեն հասցրել:

Միջադեպից վրդովված Ծալկայի հայերը բողոքի ցույց են անցկացրել (մոտ 500 հոգի) ոստիկանության դիմաց եւ մարդասպանների համար պահանջում էին արդարացի պատիժ: : Դրան ի պատասխան Թբիլիսիից շտապ կարգով այստեղ տեղափաոխված ՆԳՆ հատուկ նշանակության վաշտը ավտոմատներով եւ ռետինե մահակներով ծեծի է ենթարկել հայ ցուցարարներին: Ականատեսների խոսքերի համաձայն, ցույցի ցրմանը մասնակցում էին նաեւ տեղական հանցագործ խմբավորումների անդամները: Մարտի 10-ին հատուկ նշանակության ջոկատների կողմից փակվել են հայկական գյուղերից Ծալկա տանող բոլոր ճանապարհները, ինչպես նաեւ պահպանության տակ են առնվել քաղաքում գործող գրեթե բոլոր պետական մարմինները: