AM
11 Մարտ 2006 - 09:04 AMT

Հ.Տալվիտիե. ղարաբաղյան հարցում պետք է հավասարակշռություն հաստատել երկու հիմնական սկզբունքների միջեւ

«Եվ այսօր «Պրահայի գործընթացի» շրջանակներում ինչ-որ հեռանկար է առաջացել, բայց կան չլուծված հարցեր, եւ այդ պատճառով դժվար է ասել` մոտի՞կ են կողմերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, թե` ոչ»: Այդ մասին «Գոլոս Առմենիի» հայկական թերթին տված հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Հեյքի Տալվիտիեն: Նրա խոսքերով, «2001 թվականին Քի-Ուեսթն էր, երբ շատերը հավատում էին, որ կարգավորումը մոտիկ է, իսկ ինքը` Տալվիտիեն, իր հերթին, հայտնել էր հակառակ կարծիք. «Ես չէի հավատում, որ Հեյդար Ալիեւը կընդունի Քի-Ուեսթի առաջարկությունը»: Պատասխանելով «Ի՞նչն է բանակցությունների հիմնական սկզբունքը», նա ասեց. «Դա ե’ւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումն է ,ե’ւ Լեռնային Ղարաբաղի ինքնաորոշման իրավունքը: Ըստ իս, պետք է հավասարակշռություն հաստատել երկու հիմնական սկզբունքների միջեւ»: