Մոսկվայի իշխանությունների որոշման հիման վրա դադարեցվել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հուշարձանի կանգնեցումը: Ինչպես հայտնում է պատգամավոր Ն. Կուրյանովիչի մամլո ծառայությունը, երեկ Մոսկվայի քաղաքապետարանից նամակ է ստացվել, որում ասվում է, որ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի հետ ունեցած խորհրդակցությունից հետո Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովը` «ռուս հասրակության ճնշման հետեւանքով» հրամայել է դադարեցնել Հեյդար Ալիեւի հուշարձանի կառուցումը` «Աէրոպորտ» մետրոյի կայարանի շրջանում, հայտնում է Day.az-ը:






