AM
11 Մարտ 2006 - 10:37 AMT

ԵԽԽՎ քաղաքական կապերով կոմիտեն կքննարկի ղարաբաղյան հարցը

Մարտի 14-ին, Փարիզում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի(ԵԽԽՎ) քաղաքական կապերով կոմիտեի նիստին կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Տվյալ հարցը նիստի նախնական օրկարգում տասերորդն է: Նիստի ժամանակ հայտարարությամբ հանդես կգա Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի ղեկավար Լորդ Րասել-Ջոնսոնը: Նշենք, որ քաղաքական հարցերով կոմիտեի հաջորդ նիստը կայանալու է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում, որը անցնելու է Ստրասբուրգում ապրիլի 10-13: