AM
7 Օգոստոս 2013 - 14:41 AMT

Գևորգ Ղազարյան. ՉԼ փլեյ-օֆֆ դուրս գալուց հետո, ես ավելի ոգևորված կխաղամ ազգային հավաքականում

Կարագանդայի «Շախտյորի» հարձակվող Գևորգ Ղազարյանի թիմը կարողացել է հաղթահարել Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի արգելքը և մտել փլեյ-օֆֆ:

«Մենք, ամենաքիչը Եվրոպայի Լիգայում ենք, բայց չենք մտածում այդ մասին: Սպասում ենք վիճակահանության արդյունքներին: Պատրաստվում ենք փլեյ-օֆֆի խաղերին շատ լրջությամբ: Իհարկե, մենք շատ ենք ցանկանում հանդես գալ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլլում և ամեն ինչ կանենք, որ այդ ուղեգիրը նվաճենք»,- ասել է ֆուտբոլիստը:

Նա նաև խոստովանել է, որ միանալու է Հայաստանի ազգային հավաքականին, և ինքն ավելի ոգևորված կխաղա հավաքականում: