AM
8 Օգոստոս 2013 - 09:39 AMT

Զարեհ Զարգարյան. Վստահ եմ, որ կարող ենք հաղթել բասկետբոլի C դիվիզիոնի ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի հավաքականն արդեն մի քանի օր է Երևանում է և մարզումներ է անցկացնում:

Թիմի խաղացող Զարեհ Զարգարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք անչափ ուրախ ու հպարտ են Հայաստանը ներկայացնելու համար:

«Մոտ 5 տարի է խոսվում էր Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին: Ես մեծ ուրախությամբ եմ ընդունել հրավերը: Վստահ եմ, որ կարող ենք լավ հանդես գալ ու հաղթել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում»,- ասել է նա:

Զարգարյանի խոսքով, բոլորն էլ վստահ են իրենց հաջողությանը, դրա համար էլ ձեռնամուխ են եղել այդ գործին:

«Յուրաքանչյուր հայ ցանկանում է օգտակար լինել իր հայրենիքին: Հուսով եմ, որ մենք հասնելու ենք լավ արդյունքների»,- ասել է հավաքականի մեկ այլ խաղացող Մերուժան Դանիելյանը: