AM
8 Օգոստոս 2013 - 12:41 AMT

Քելլի. Ուորլիքի նշանակումն իմ պաշտոնում վկայում է ԼՂ հարցում ԱՄՆ առաջնահերթ վերաբերմունքի մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Յան Քելլին մեկնաբանել է դեսպան Ջեյմս Ուորլիքին իր պաշտոնում նշանակելու Սպիտակ տան որոշումը:

«Ես վաղուց եմ ճանաչում Ջեյմս Ուորլիքին: Նա ամենատաղանդավոր և փորձառու դիվանագետներից է: Ինչպես նշել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, մենք վստահ ենք, որ նա հսկայական աշխատանք կկատարի այդ կարևոր պաշտոնում»,-հայտարարել է Յան Քելլին, փոխանցում, է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Ամերիկացի դիվանագետը վստահություն է հայտնել, որ Ուորլիքի նշանակումը ևս մեկ անգամ վկայում է, որ ԱՄՆ-ը առաջնահերթ վերաբերմունք ունի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

«Իսկ ինձ համար պատիվ էր զբաղեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահի պաշտոնը», – ասել է Քելլին, ով այդ պաշտոնում կմնա մինչև սեպտեմբեր, երբ նրան կփոխարինի Ջեյմս Ուորլիքը: