AM
9 Օգոստոս 2013 - 06:11 AMT

Էդգար Մալաքյանը մեկ տարի վարձավճարով հանդես կգա «Բանանցում»

Հայստանի ֆուտբոլի ազգային հավաքականի թեկանածուներից մեկը՝ Էդգար Մալաքյանը, որը գործող պայմանագիր ունի չեխական «Վիկտորիա» թիմի հետ, առաջիկա մեկ տարվա ընթացքում հանդես կգա Երևանի «Բանանցի» կազմում:

Հայկական և չեխական ակումբները համաձայնության են եկել, ըստ որի Մալաքյանը վարձավճարով հանդես կգա մեկ տարի ժամկետով` հետագայում տրանսֆերը գնելու հանարավորությամբ:

Մալաքյանը Պլզենի «Վիկտորիա» է տեղափոխվել 2012 թվականին Երևանի «Փյունիկից»: Սակայն հայ ֆուտբոլիստին ամրապնդվել չեխական թիմի մեկնարկային կազմում չի հաջողվել: Նա վարձավճարով հանդես է եկել նաև «Դինամո» Չեշսկե Բուդեյովիցե թիմում:

Էդգար Մալաքայանը հանդես է եկել Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների կազմերում՝ անցկացնելով 27 հանդիպում:

22-ամյա ֆուտբոլիստը իր նորամուտը «Բանանցի» կազմում կարող է նշել օգոստոսի 17-ին Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրի խաղում: