AM
9 Օգոստոս 2013 - 06:42 AMT

Կարո Մուրադ- Բերնարդ Հոփկինս մենամարտը հետաձգվել է մեկ շաբաթով

IBF վարկածով չեմպիոն Բերնարդ Հոփկինսի և Կարո Մուրադի մենամարտը, որը պլանավորվում էր անցկացնել հոկտեմբերի 19-ին, կկայանա հոկտեմբերի 26-ին:

Այս որոշման պատճառն այն է, որ այդ նույն օրը միմյանց են հանդիպելու նաև Մայք Ալվարադոն և Ռուսլան Պրովոդնիկովը:

Showtime հեռուստաալիքը որոշել է հետաձգել Հոփկինս- Մուրադ մենամարտը, որպեսզի չզուգադիպի Ալվարադո- Պրովոդնիկով հանդիպման հետ, որն էլ ցուցադրվելու է HBO-ով: