Երևանի «Միկա» ակումբի կանանց թիմը հոկտեմբերի 19-27-ը Հունաստանի Ռոդոս կղզում մասնակցելու է շախմատի Եվրագավաթի խաղարկությանը:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 51 հազար եվրո:
Մինչև 40-րդ քայլը մասնակիցներին տրվելու է 90 րոպե ժամանակ, այնուհետև ավելացվելու է ևս 30 րոպե, ինչպես նաև 30 վրկ յուրաքանչյուր քայլի համար:
2012 թվականի Եվրոպայի Գավաթի ժամանակ «Միկան» նվաճել է արծաթե մեդալներ: Երևանյան թիմի կամզում հանդես են եկել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Հարիկա Դրոնավալին, Լելա Ջավախիշվիլին և Աննա Հայրապետյանը:






