AM
16 January 2003 - 17:58 AMT

ՇՎԵԴԻԱՅԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՌՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Շվեդիայի «Ազեր» ադրբեջանական կազմակերպությունը բողոք է հայտնել Շվեդիայի SVT հեռուստատեսությամբ «Որտե՞ղ է իմ հաղթանակը» ֆիլմի ցուցադրման դեմ, որը պատմում է Լեռնային Ղարաբաղի անկախության համար պատերազմին մասնակցած կանանց ներկա վիճակի մասին: Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն,«Ազեր» ընկերությունը բողոքի նամակ է հղել Շվեդիայի հեռուստատեսության վավերագրական ֆիլմերի բաժին` պահանջելով շվեդական հասարակայնությանը ծանոթացնել «ադրբեջանական իրականության հետ»: