Հայոց ցեղասպանության հերքմանն ուղղված Թուրքիայի դպրոցներում (այդ թվում նաեւ հայ կրթօջախներում) շարադրությունների մրցույթներ կազմակերպելու հրամանագրով թուրքական կառավարությունը խախտել է մի շարք միջազգային համաձայնագրեր, որոնց հենց ինքն է ժամանակին միացել: Այդ մասին, ինչպես հաղորդում է Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթը, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպանության ստամբուլյան միությունը: Խոսքը գնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` կրթական ծրագրերում խտրականության բացառման, ՄԱԿ-ի` ազգային եւ կրոնական փոքրամասնությունների իրավունքների հարգման, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ այլ մի շարք փաստաթղթերի մասին: Հարցի բողոքարկման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանության ստամբուլյան ընկերությունը դիմել է Թուրքիայի դատական մարմիններին: