Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը զարգանում է վերընթաց շարժմամբ, հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի առաջին փոխխոսնակ Օլեգ Մորոզովը Ռուսաստանի եւ Հայաստանի խորհրդարանների համագործակցության միջխորհրդարանակա հանձնաժողովի տասներորդ նիստի ժամանակ: «Մեր երկրների համագործակցությունը զարգանում է վերընթաց շարժմամբ եւ եթե ինչ-որ խնդիրներ կան, ապա ցանկալի կլիներ, որ 2006 թվականին գտնենք դրանց լուծումը»,- ասել է նա: Մորոզովը հիշեցրեց, որ ընթացիկ տարին հայտարարված է Ռուսաստանում Հայաստանի տարի: ՌԴ առաջին փոխխոսնակը հայտնեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը նվիրված է մի շարք հումանիտար հարցերի, այդ թվում եւ համագործակցությանը կրթության ու գիտության բնագավառներում, հայտնում է ՐԻԱ «Նովոստին»:






