Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը Հոլիվուդում մարզիչ Ֆրեդի Ռոուչի գլխավորությամբ պատրաստվում է իր առաջիկա մենամարտին:
Առաջին միջին քաշային կարգի WBO գոտու համար նա սեպտեմբերի 7-ին Լոս-Անջելեսում մենամարտելու է Դեմետրիուս Անդրադեի հետ:
Երեկոյի գլխավոր մենամարտում մրցելու են Խուլիո Սեզար Չավես Կրտսերն ու Բրայան Վերան:
Հուլիսի 6-ին Կիևում Անդրադեն պետք է մենամարտեր Զաուրբեկ Բայսանգուրովի հետ, ում էլ պատկանում է գոտին: Սակայն Բայսանգուրովը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել է մարտից: WBO-ն Անդրադեին պարտադրել է գոտին պաշտպանել Մարտիրոսյանի հետ մենամարտում:






