Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում շախմատի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, գոհունակությամբ խոսել տարբեր մրցաշարերում հայ շախմատիստների հաղթանակների մասին:
Քննարկվել է նաև ՖԻԴԵ-ի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջև համագործակցությունը շարունակելու և խորացնելու ուղղությամբ հարցերի լայն շրջանակ:






