Երեկ երեկոյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Տիրանայի «Քեմալ Սթաֆա» մարզադաշտում անցկացրել է նախախաղային մարզում:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, թիմն անցկացրել է երկկողմանի խաղ:
Ալբանիա- Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին Երևանի ժամանակով ժամը 22:45-ին:






