AM
15 Օգոստոս 2013 - 06:00 AMT

Հայաստանի հավաքականն ընկերական խաղում 0:2 հաշվով զիջել է Ալբանիային

Ալբանիայի ֆուտբոլի հավաքականին հաջողվել է Հայաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպման յուրաքանչյուր խաղակեսում մեկական անգամ գոլ խփել ու հասնել առավելության:

Առաջին կեսում արդյունավետ է եղել Վալդետա Ռամիի հարվածը, իսկ երկրորդում հեռահար գեղեցիկ հարվածով աչքի է ընկել Էրգես Կացեն:

Ընդհանուր առմամաբ հանդիպումը հարուստ չի եղել գոլային պահերով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանությունը ՀենրիխՄխիթարյանի բացակայությամբ շատ թույլ տեսք ուներ: Վարդան Մինասյանը որոշել էր կենտրոնում նոր խաղացողների փորձարկել, որոնց այդպես էլ չի հաջողվել վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Հայաստանի ընտրանին հյուրընկալվելիս զիջել է 0:2 հաշվով: