Թուրքիան պետք է առավելագույնս արագացնի հայկական հարցի առումով ձեռնարկվող քայլերը: Պատմության հարցերով պետք է զբաղվեն պատմաբանները: Թուրքերը պետք է մտածեն այդ ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ամերիկացի պատմաբան, Հայոց ցեղասպանության հարցում թուրքական պաշտոնական տեսակետի մոլի կողմնակից Ջասթին Մըքքարտին` «Նոր մերձեցում հայ-թուրքական հարաբերություններում» խորագրով Ստամբուլում կայացած սիմպոզիումի ժամանակ: Մըքքարտին նաեւ անդրադարձել է ԱՄՆ հայկական լոբբիի բողոքին ընդդեմ PBS ծառայության կողմից հեռուստաբանավեճի ցուցադրման, որը պետք է հետեւի Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» ֆիլմի ցուցադրությանը: «Դեռեւս անհայտ է, թե ինչով կավարտվի այդ հարցը, սակայն եթե հայերը ասելիք ունենային չէին հակառակվի այդ ծրագրին»,-հայտարարել է ամերիկացի պատմաբանը, հաղորդում է Ստամբուլի «Մարմարա» թերթը:






