Աշխարհի Գավաթի երկրորդ փուլը Լևոն Արոնյանի համար չի դասավորվել այնքան հեշտ, որքան առաջինը: Իգոր Լիսիի հետ երկու պարտիաներում էլ նա ոչ ոքի է խաղացել:
Երկրորդ հանդիպման ավարտից հետո մտնելով մամուլի ասուլիսների սրահ` հայ գրոսմայստերը չույց չի տվել որևէ անհանգստություն:
«Հաճույք եմ ստանում աշխարհի Գավաթից,- ասել է նա,- Հիանալի մրցաշար է, այստեղ շատ լավ խաղացողներ կան: Ինձ դուր է գալիս լինել Նորվեգիայում, քանի որ եղանակը լավն է»:
Սյուզեն Պոլգարի այն հարցին դասական, արագ, թե կայծակնային շախմատ է նախընտրում, Արոնյանը տվել է հետևյալ պատասխանը: «Չգիտեմ չափազանց օրիգինալ կլինեմ, եթե ընտրեմ Ֆիշերի վարկածով շախմատը»:






