Հարձակվող Յուրա Մովսիսյանը գտնում է, որ այնպիսի թիմում, ինչպիսին Մոսկվայի «Սպարտակն» է, միշտ պետք է մրցակցություն լինի:
Ֆուտբոլիստը նշել է, որ կենտրոնական հարձակվողի խնդիրն է իր շանսը որոնել առաջին հերթին հակառակորդի տուգանային հրապարակում: Սակայն, նա հուսով է, որ ավելի շատ գոլ կխփի նաև տուգանայինի սահմանից:
«Այնքան գոլ կխփեմ, որքան ստացվի: Հարձակվողը պետք է ձգտի իրացնել որքան հնարավոր է շատ հնարավորություններ»,-championat.com-ին ասել է Մովսիսյանը:
«Ողջ թիմը պետք է հավատա, որ ի զորու է հասնել դրված նպատակին: Եվ վերջինը՝ հաջողության առկայությունն է, առանց որի ֆուտբոլում ոչ մի նշանակալի հաղթանակ հնարավոր չէ»,-ասել է հարձակվողը:






