AM
20 Օգոստոս 2013 - 06:05 AMT

Հենրիխ Մխիթարյան. Դեռ լավ մարզավիճակ չեմ ձեռք բերել

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն իր նորամուտն է նշել Գերմանիայի առաջնության «Այնտրախտի» (2:1) հետ 2-րդ տուրի խաղում, նշել է, որ չի տխրել, երբ մարզիչն իրեն փոխարինել է: Մխիթարյանը նշել է, պետք է լավ մարզավիճակ ձեռք բերի:

«Ես չեմ կարող մեղադրել մարզչին, որ ինձ փոխարինել է,-Մխիթարյանի խոսքերն է մեջբերում RuhrNachrichten-ը,- Հիմա կարևորը արդյունքն է: Ես ամեն դեպքում ուրախ եմ, որ նորամուտս եմ նշել թիմում: Դեռ լավ մարզավիճակ չեմ ձեռք բերել, կարևորն այն է, որ վնասվածքը թողել եմ անցյալում ու կարող եմ հանգիստ մարզվել»: