AM
21 Օգոստոս 2013 - 11:15 AMT

Սամվել Բալասանյանը պարգևատրել է մարզիկներ Կարապետ Չալյանին և Հենրիկ Սարգսյանին

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը օգոստոսի 21-ին ընդունել և պարգևներ է հանձնել հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողներ Կարապետ Չալյանին և բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր Հենրիկ Սարգսյանին:

Նա շնորհակալություն է հայտնել գյումրեցի մարզիկներին միջազգային ասպարեզում Հայաստանի և Գյումրու պատիվը բարձր պահելու համար և նոր հաղթանակներ է մաղթել մարզիկներին:

Բալասանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԽՍՍՀՄ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանին, ով մարզել է օլիմպիական, աշխարհի, եվրոպայի և ԽՍՍՀՄ չեմպիոնների, հանձնել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» հուշամեդալը: