AM
21 Օգոստոս 2013 - 12:44 AMT

Զավեն Անդրիասյանը Մտավոր խաղերի օլիմպիադայի արագ շախմատի մրցաշարի հաղթողն է

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում Մտավոր խաղերի օլիմպիադայի ծրագրով անցկացված արագ շախմատի մրցաշարում նվաճել է գլխավոր մրցանակը:

Անդրիասյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Նույնպիսի արդյունք ուներ գրոսմայստեր Էհսան Ղաեմ Մաղամին (Իրան): Լրացուցիչ «մահվան պարտիայում» հաղթել է հայ շախմատիստը:

Երրորդ մրցանակին արժանացել է գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա), որը հաղթողներից հետ է մնացել կես միավորով:

Կայծակնային մրցաշարում Անդրիասյանը 18 հնարավորից վաստակել 13,5 միավոր և նվաճել երկրորդ մրցանակը: 14,5 միավորով հաղթող է դարձել գրոսմայստեր Վիտալի Գոլոդը (Իսրայել):