Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Մարտունի շրջկենտրոն և անցկացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված շրջանում մի շարք ծրագրերի իրականացմանը:
Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության, շինարարության և առողջապահության ոլորտներին:
Իր խոսքում երկրի ղեկավարը կարևորել է տարբեր ոլորտների ընգդրկմամբ համապարփակ ծրագրերի իրականացումը` նշելով, որ նման ձևաչափով առաջնորդվելն ավելի մեծ խթան կհանդիսանա սոցիալ-տնտեսական առաջընթացի համար:
Նույն օրը Նախագահ Սահակյանն այցելել է շրջկենտրոնում կառուցվող մի շարք օբյեկտների շինհրապարակներ և ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:






