Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում «Զենիթի» հետ կայանալիք խաղի մասին:
«Հատուկ տրամադրվածությամբ եմ մոտենում այդ հանդիպմանը: Սակայն պատճառն այն չէ, որ 13 տարի առաջ հանդես եմ եկել այդ ակումբում: Պարզապես այս պահին «Զենիթը» Պրեմիեր Լիգայի ամենաուժեղ թիմն է: Իրենց վերջին երկու հանդիպումներում նրանք ապացուցել են դա»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում championat.com-ը:
Դարպասապահը նշել է, որ ոչ ոք չի հիշում «Դինամոյի» հետ նախորդ տարվա հանդիպումը, երբ դարպասապահ Անտոն Շունինի վրա հյուրերի տրիբունայից պայթուցիկ սարք են նետել:






