Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղ և մասնակցել Արցախյան ազատամարտում ու Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Երկրի ղեկավարը երախտագիտւթյուն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են հուշահամալիրի կառուցմանը և կարևորել է նման հուշարձանների առկայությունը մատաղ սերդի ռազմահայրենասիրական դաստիարակության տեսանկյունից, փոխանցում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:






