AM
26 Օգոստոս 2013 - 08:49 AMT

ԼՂՀ ԱԳ նախարարն ընդունել է Արցախ ժամանած ռուս լրագրողներին

Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած մի խումբ ռուսաստանյան լրագրողների և հասարարական գործիչների։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը ռուսաստանյան հանրության մոտ ԼՂՀ-ի և նրանում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական գործընթացների վերաբերյալ ճշգրիտ և անաչառ պատկերացում ձևավորելու գործում ։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը և պատասխանել է հակամարտության կարգավորման հեռանկարներին, տարածաշրջանային գործընթացներին և ԼՂՀ-Ռուսաստան հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցերին: