Լոնդոնի ռազմական թանգարանում, «Մարդկության դեմ գործած հանցագործություններ» բաժնում իրենց տեղն են գտել 1915 թվականի Հայոց ցեղասպանության շրջանի վայրագությունների մասին պատմող ցուցանմուշներ: Թանգարանում ներկայացվել են նաեւ փաստաթղթեր ԽՍՀՄ-ում ստալինյան շրջանում կատարված բռնությունների մասին: Այդ մասին հաղորդում է «Անատոլու» լրատվական գործակալությունը` հավելելով, որ թնագարանում ներկայացված նյութերի վերաբերյալ այցելուները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ նաեւ ինտերնետից:






