Գերմանիայում բեռլինյան մեկ Բունդեսլանդի (Բեռլին-Բրանդենբուրգ) դատարանը որոշել էր, որ հանրահավաքի մասնակցող թուրքերն իրավունք չունեն օգտագործել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում կատարված Հայոց ցեղասպանությունը ճխտող պաստառներ եւ կարգախոսներ: Այսուհետ այդ տարածքում արգելվում է «սուտ» անվանել Հայոց ցեղասպանությունը: Հատկանշական է, որ հենց այդ օրն էին թուրքերը պատրաստվում ցույց կազմակերպել Բեռլինում` հարգելու համար Թալաաթ փաշայի հիշատակը, սակայն ընդունված որոշման պատճառով, ոստիկանությունը մանրակրկիտորեն ստուգել է թուրքերի կազմակերպած հանրահավաքի բոլոր պաստառներն ու կարգախոսները` Հայոց ցեղասպանության փաստի ժխտման առումով: Ըստ թուրքերի քանակի Բեռլին-Բրանդենբուրգն առաջինն է Գերմանիայում եւ երկրորդը եվրոպական մայր ցամաքում (առաջինը` Ստամբուլում): Բեռլինում բնակվում են շուրջ 1 մլն թուրքեր: Այդպիսով, ինչպես նշում են հայ թուրքաբանները, Գերմանիան, որը Թուրքիայի առաջին դաշնակիցն է ԵՄ-ում, հաստատում է իր դիրքորոշումը Բունդեսթագի կողմից ընդունված որոշման վերաբերյալ, ինչը կարող է հանգեցնել շղթայական ռեակցիայի ողջ ԵՄ տարածքում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:






