Թուրքիայի կառավարությունը հերթական անգամ բացասաբար արձագանքեց Հայաստանի հետ սահմանը բացելու ԱՄՆ պահանջին: Անկարա կատարած այցի ժամանակ ԱՄՆ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը պահանջեց բացել Հայաստանի հետ սահմանը: Անկարան այս պահանջն ընդունեց առանց առանձնակի ոգեւորության: Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչները որպես հայ-թուրքական սահմանի բացման նախապայման պահանջել են, որ Հայաստանը «լքի Լեռնային Ղարաբաղը»: Բացի այդ, Անկարան պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի «արծարածել Հայոց ցեղասպանության հարցը եւ հանի ՀՀ Սահմանադրությունից հակաթուրքական դրույթները», հաղորդում է «Զաման» թերթը:






