AM
20 Մարտ 2006 - 10:51 AMT

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպում են Ստամբուլում

Այսօր Ստամբուլում տեղի կունենա ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Սթիվեն Մաննի (ԱՄՆ) եւ Բերնար Ֆասյեի (Ֆրանսիա) հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպմանը պետք է ներկայացնեն իրենց հետագա քայլերը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի Ռամբույեի անարդյունք հանդիպումից հետո: Հիշեցնենք, որ միջնորդների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մարտի սկզբին Վաշինգտոնում: