AM
21 Մարտ 2006 - 09:55 AMT

Ի.Ալիեւը պատրաստվում է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը ելնելով Ադրբեջանի ազգային շահերից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը չի հանդիսանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի հետ տարվող բանակցությունների թեմա»: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն հանդիսանում բանակցությունների թեմա»,- հայտարարել է Ի.Ալիեւը երեքշաբթի օրը` Նովրուզ-բայրան տոնի կապակցությամբ Ադրբեջանի հանրության առջեւ ունեցած ելույթի ժամանակ: «Մենք պատրաստվում ենք կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը` ելնելով Ադրբեջանի ազգային շահերից եւ հիմք ընդունելով միջազգային իրավունքի նորմերը»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը, հայտնում է Ինտերֆաքսը: